Այսօր ես կփորձեմ ստուգել մեր թաղամասի ջրի մաքրությունը, 3 մեթոդով։

Փորձը կատարելու համար ինձ անհրաժեշտ է վերցնել մաքուր և թափանցիկ բաժակ, լցնել ջուր։
Ջուրը բաժակի մեջ լցնելուց հետո հարկավոր է այն մոտեցնել պատոհանին(եթե դրսում լույս է ), կամ մոտեցնել որևէ սպիտակ լույսի աղբյուրի։ Մոտեցնելուց հետո հետևում ենք ջրին և եթե ջուրը չունի դեղնավուն երանգ, ապա այն մաքուր է, փորձի արդյունքում ես համոզվեցի որ մեր ջուրը մաքուր է։

Կատարենք մի այլ փորձ բաժակի մեջ լցնում ենք ջուրը պտտում բերանը ձեռքով փակելով և թափահարում։ Թափահարելուց հետո բացում ենք և եթե զգում ենք տհաճ հոտ ապա ջուրը աքուր չէ։

Եվս մեկ փորձ, վերցնում ենք ապակու մաքուր կտոր կաթեցնում ենք ջուր և սպասում ենք մինչև այն գոլորշիանա, եթե գոլորշացումից հետո ապակին մնացել է մաքուր և չի հայտնվել ոչ հետք, ապա ջուրը մաքուր է կարելի է այն հանգիստ օգտագործել։

Մեր թաղամասի ջուրը մաքուր է, ես պարզեցի այդ փորձերի միջոցով։