Բարև, ես Սմբատն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի 2-րդ կուրսում։ Մասնագիտությամբ համակարգչային գրաֆիկայի, ծրագրավորման մասնագետ եմ։ Այժմ աշխատում եմ, որպես ֆրիլանսեր՝ իմ մասնագիտությամբ (Գրաֆիկ դիզայներ, վեբ ծրագրավորող)։

Ներկայացնում եմ իմ աշխատանքի փաթեթը «Աիդա Պետրոսյան» անվանակարգում, որպես կրթահամալիրի  քոլեջի սովորող` «Սովորող-սովորեցնող» նախագծի իրականացման-տարածման, արդյունքների համար։

Ժամանակահատված՝
Շաբաթը 2 օր ՝ երեքշաբթի և հինգշաբթի, 3-րդ և 4-րդ դասաժամերին։

«Սովորող-սովորեցնող» նախագծի նպատակը․

«Սովորող-սովորեցնող» նախագծի կարևորությունը կայանում է նրանում, որ մենք ստեղծում ենք յուրահատուկ կրթական միջավայր, որտեղ սովորողը դառնում է ուսուցիչ և իր գիտելիքները կիսում դպրոցի սովորողների հետ։ Սա ոչ միայն մեր գիտելիքներն ու հմտությունները բարելավելու միջոց է, այլ նաև զարգացնելու առաջնորդական հմտություններ, ինքնավստահություն և պատասխանատվություն սովորողների ուսուցման գործընթացի համար:

Մենք սովորողներին առաջարկում ենք ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք բերելու, այլև ուսումնական գործընթացի ակտիվ մասնակից դառնալու հնարավորություն։ Սա օգտակար է մեր համար, քանի որ մենք ձեռք ենք բերում դասավանդման փորձ, սովորում ենք արդյունավետ կերպով բացատրել նյութը, սովորել, թե ինչպես սովորեցնել և դրդել ուրիշներին սովորել: Սա ոչ միայն օգնում է մեզ ակադեմիական առումով, այլ նաև զարգացնում է կարևոր հմտություններ մեր հետագա կարիերայի և սոցիալական կյանքի համար:

Ընդհանուր առմամբ, Ուսանող-Ուսուցիչ նախագիծը նպաստում է կրթական միջավայրի զարգացմանը, որտեղ յուրաքանչյուրը կարող է միաժամանակ դառնալ սովորող և սովորեցնող՝ դարձնելով ուսուցումն ավելի արդյունավետ, հետաքրքիր և օգտակար բոլոր մասնակիցների համար:

Հիմա ներկայացնեմ այն աշխատանքը, որի համար ինքնաառաջադրվում եմ։

Ծրագրավորման դասընթացի ազդեցությունը ուսանողների վրա.

  1. Անկախ ուսումնասիրություն և հետազոտություն.
    Ծրագրավորման դասընթացը զարգացնում է ուսանողների ինքնուրույն ուսուցման հմտությունները։ Նրանք գիտեն, թե ինչպես փնտրել տեղեկատվություն ինտերնետում, ուսումնասիրել օնլայն հարթակները և օգտագործել տարբեր առցանց ռեսուրսներ խնդիրների լուծման համար:
  2. Ստեղծագործականություն և քննադատական ​​մտածողություն.
    Կոդավորումը սովորողներից պահանջում է ոչ միայն տեխնիկական հմտություններ ունենալ, այլև ստեղծագործ և վերլուծական մտածելու կարողություն: Նրանք սովորում են ստեղծել առանձնահատուկ նախագծեր, ինչպես նաև վերլուծել և բարելավել առկա կայքը:
  3. Համագործակցություն և թիմային աշխատանք.
    Նախագծերի վրա աշխատելը ներառում է թիմային աշխատանք, որտեղ յուրաքանչյուր մասնակից իր ներդրումն է ունենում: Սովորողները զարգացնում են համագործակցության, հաղորդակցման և խնդիրների լուծման հմտությունները խմբային պայմաններում:
  4. Վիզուալ մտածողություն և ձևավորում.
    Վեբ կայքերի ծրագրավորումը պահանջում է ուշադրություն մանրուքների, դիզայնի և օգտագործողի փորձի նկատմամբ: Ուսանողները զարգացնում են տեսողական մտածողության հմտություններ, հասկանալով UX/UI նախագծման սկզբունքները և ստեղծելով էսթետիկորեն հաճելի ինտերֆեյսներ:

Ծրագրի շարունակություն.

Advertisement

Ծրագրավորման դասընթացը մոտենում է ավարտին, և ուսանողներն արդեն հաջողությամբ իրականացնում են իրենց նախագծերը։ Վերջին դասերին մենք կքննարկենք արդյունքները, կտանք լրացուցիչ առաջարկություններ:

Ինչ ենք սովորել ?

Մեր հիմնական նպատակն էր, որ սովորողները կարողանան ինքնուրույն ստեղծել սեփական վեբ կայքեր և հետագայում ապահովվեն դրանք։ Այս ամիսների ընթացքում ուսումնական շեշտը դրել ենք` HTML, CSS ծրագրավորման լեզուների խորացման և JS ծրագրավորման լեզու սովորելու վրա։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր թիմը կենտրոնացել է սովորողների վեբ ծրագրավորման գիտելիքների զարգացման վրա, ներառյալ HTML, CSS և JavaScript: Ուրախ ենք նշել, որ մեր սովորողները զգալի հաջողություններ են գրանցում և մեծ ներուժ են ցուցաբերում այս ոլորտում:

Մեր կրթական ծրագրի շրջանակներում մենք աջակցում ենք վեբ զարգացման ստեղծագործական մոտեցմանը ՝ խրախուսելով սովորողներին ստեղծել յուրահատուկ և կրեատիվ նախագծեր: Մեր նպատակն է ոչ միայն սովորեցնել տեխնիկական հմտություններ, այլ նաև ոգեշնչել ս ստեղծել ովորողներին կայքեր, որոնք արտացոլում են նրանց ստեղծագործական ներուժը և գիտելիքները գործնական նախագծերում կիրառելու ունակությունը:

Գիտելիքների մակարդակը ամրապնդելու և ավելի խորացնելու նպատակով, սովորողներին հանձնարարում ենք լուծեն տարբեր խնդիրներ, խաղեր՝ ծրագրավորման միջոցով։

Խաղեր որոնք օգնել են մեզ՝

Grid garden

Flexbox froggy

Նախագծերի մասին

Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք բազմաթիվ տպավորիչ նախագծեր ենք տեսել մեր սովորողների կողմից տարբեր թեմաներով և ոլորտներով: Նրանցից յուրաքանչյուրը կրում է իմաստ և արժեք ՝ արտացոլելով տեխնիկական վարպետությունը, ստեղծագործական ունակությունը և գիտելիքների գործնական կիրառումը:

Մենք հպարտ ենք մեր սովորողների ձեռքբերումներով և շարունակում ենք աջակցել նրանց իրենց ուսման և նախագծերի մեջ: Մեր ուսուցչական թիմը ձգտում է ոգեշնչել և օգնել սովորողներին վերացնել իրենց վախերը վեբ ծրագրավորման ոլորտում, և մենք վստահ ենք, որ նրանց ստեղծած յուրաքանչյուր նախագիծ օգուտ է բերում և ոգեշնչում է մեր կրթական միջավայրը հետագա զարգացման և կատարելագործման համար:

Վերջում որպես մեր սովորողների կարողությունների ապացույց ցանկանում եմ ներկայացնել մի քանի աշխատանք, քանի որ աշխատանքները չունեն hosting-ներ և հրապարակված չեն օնլայն հարթակներում, ներքևում կներկայացնեմ նկար կայքից + ֆայլերը։

Magazine.zipԱշոտ Մայիլյան վեբ կայք HTML + CSS

WaterSport.zipԱշոտ Մայիլյան վեբ կայք HTML + CSS

Ալեքս Նիկողոսյան, Կարինա Երիցյան

Ամսեկան հաշվետվություններ

Ծրագրավորման հաշվետվություն (Սեպտեմբեր-հոկտեմբեր)

Սեպտեմբեր ամիս՝ Սովորող-սովորեցնող նախագծի ամփոփում

Հոկտեմբեր ամիս՝ Սովորող-սովորեցնող նախագծի ամփոփում

Նոյեմբեր ամիս՝ Սովորող-սովորեցնող նախագծի ամփոում

Դեկտեմբեր ամիս՝ Սովորող-սովորեցնող նախագծի ամփոփում

Դիջիթեք 2024 հաշվետվություն

Առաջին շաբաթ՝ Դիջիդեք 2024-ի ամփոփում

Երկրորդ շաբաթ՝ Դիջիդեք 2024-ի ամփոփում

Ես որպես գրաֆիկ դիզայներ և վեբ ծրագրավորող՝

Արդեն մի քանի տարի է ինչ աշխատում եմ օնլայն իմ մասնագիտությամբ, ցանկանում եմ նշել, որ ունեմ մեծ հաջողություններ։

Advertisement

Չնայած նրան, որ ունեմ քիչ աշխատանքային փորձ, ձեռք եմ բերել բազմաթիվ մշտական հաճախորդներ և ձեռք եմ բերել նրանց վստահությունը։

Ցանկանում եմ ներկայացնեմ իմ պորտֆոլիոն, կատարած աշխատանքները։

Մի քանի աշխատանք (ավելի մանրամասն պորտֆոլիոյում)՝

Պորտֆոլիո

Կարծիքներ հաճախորդներից՝

Բացի գրաֆիկ/վեբ դիզայներից՝

Advertisement

Բացի գրաֆիկ դիզայնից, ես շաաատ եմ հետաքրքրվում կամավորություններով։ Վերջերս մեր կրթահամալիրը մասնակցեց 2 մեծ ցուցահանդեսի, որոնցում ես ևս ունեցա մասնակցություն։

Գինու փառատոն

CCF 2024